Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Փրկիչն» ինքն իրեն հակասեց

«Փրկիչն» ինքն իրեն հակասեց
14.02.2017 | 00:49

Նախընտրական փուլում «փրկիչների» պակաս չկա։ Հայաստանյան «փրկիչները» կարծես քիչ էին, հիմա էլ Ղարաբաղից են «փրկության ձեռք մեկնում»։ ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի մեջ մեղադրվող, երկար տարիներ երկրից բացակայած Սամվել Բաբայանը, եթե մինչ երեկ հայտարարում էր, թե ոչ մի գործընթացում չկա, չի խառնվում «Օհանյան-Օսկանյան-Հովհաննիսյան» դաշինքում կատարվող իրարանցմանը, ինքն իրեն հակասում է մի քանի օր անց։


Երեկ, երբ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ դադարեցնում է իր մասնակցությունն այդ դաշինքին, հավելելով, թե Բաբայանը «Համախմբում» կուսակցության անդամներին է առաջին տասնյակում ցուցակագրում, վերջինս էլ չդիմացավ. «Լավ եմ անում։ Պրոբլեմ ո՞վ ունի, ասեք՝ պատասխանեմ: Վատ բան հո չե՞մ անում, որ էս երկիրը փրկվի»,- Tert.am-ին ասել է Սամվել Բաբայանը։ Հիշեցնենք, որ օրերս, ստվերային այս գործունեության վերաբերյալ հարցին ի պատասխան, նա ասել էր, թե «կկախվի», եթե իրեն ուղարկեն Հայաստան՝ հեղաշրջում անելու։


Փաստորեն, քոչարյանական ուժերով հեղաշրջման պատրաստ Սամվել Բաբայանը չի պահում իր «կախվելու» երդումը, հակառակը, հայտարարում է, թե «մաշված մարդիկ պետք է խաղից դուրս գան»։ Ի՞նչ է, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը մաշված դեմքեր չե՞ն, թե՞ Բաբայանի կազմած ցուցակի այս եռյակը երեկ է քաղաքականություն մտել, ու ժողովուրդը չի հիշում նրանց տխրահռչակ անցյալը։
Մնում է հասկանալ նաև, թե ով է«խաղի» մեջ մտցրել վաղուց մաշված ու բավական մութ գործերի մեջ կասկածվող Սամվել Բաբայանին կամ հերթական «փրկչին»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ